Չիկագոյում անկախության օրը գնդակահարել են 3 մարդու: Եվս 12 մարդ ստացել են հրազենային վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Chicago Tribune-ը:
Պարբերականի տվյալներով՝ սպանված 3 տղամարդիկ 20-30 տարեկան են: Առաջին տղամարդը սպանվել է առավոտյան ժամը 7-ին՝ մեջքին ստացած գնդակից: Մոտ մեկ ժամ անց Վեսթ-Վուդլոն շրջանում սպանել են երկրորդ տղամարդուն՝ կրակելով նրա գլխին: Նույն շրջանում վիրավորվել են ևս երկուսը: Երրորդ զոհին կրակել են իր ավտոմեքենայում:
Վիրավոր կանանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ոստիկանությունը զբաղվում է հանցագործներին գտնելով: Նրանց մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:










































