Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը ակնկալում է 2013թ.-ի երկրորդ եռամսյակում իր պատմության մեջ ռեկորդային եկամուտ ունենալ: Այս մասին հաղորդում է Agence Franec-Presse-ը:
Ըստ նախնական տվյալների՝ Samsung-ի օպերացիոն եկամուտը 2013թ.-ի երկրորդ եռամսյակում 47 տոկոսով ավելի կլինի՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ընկերությունը դեռևս կոնկրետ թվեր չի ասել, սակայն հայտնի է, որ 2012թ.-ին՝ ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում նրա օպերացիոն եկամուտը կազմել է 6.46 տրիլիոն վոն (մոտ 5.7 մլրդ դոլար):
Իսկ 2013թ.-ի առաջին եռամսյակում Samsung-ի եկամուտը կազմել է 8.7 տրիլիոն վոն (7.7 մլրդ դոլար): Այսպիսով, ընկերության օպերացիոն եկամտի աճը, նախորդ եռամսյակի համեմատ, կաճի 8.2 տոկոսով:
Ընկերությունում 2013թ.-ի երկրորդ եռամսյակում վաճառքից ստացված գումարը կկազմի 57 տրիլիոն վոն (50 մլրդ դոլար): Այն կաճի 19.8 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:









































