Դժբախտ պատահարի հետևանքով ոտքը կորցրած Քրիստինա Սթիվենսը որոշել է ինքն իր համար պրոթեզ պատրաստել: Դրա ստեղծման համար աղջկան ոգեշնչել են ընկերները և Լեգո կոնստրուկտորը:
Դժվար է պատկերացնել, թե ինչ է մարդը ստիպված վերապրել, երբ կորցնում է վերջույթները:
Սենթ-Լուիսից Քրիստինա Սթիվենսը բժիշկ է: YouTube-ում նա հայտնի է AmputeeOT անունով: Դժբախտ պատահարի հետևանքով նրա աջ ոտքի ծնկի ոսկորները փշրվել են, և բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրան: Չնայած դրան, աղջիկը կարողացել է իր մեջ ուժ գտնել և հաշտվել տեղի ունեցածի հետ: Հիմա նա փորձում է իր լավատեսությամբ լիցքեր փոխանցել ուրիշ մարդկանց, ովքեր կորցրել են վերջույթները:
Հիվանդանոցից տուն վերադառնալով՝ նա տարվել է Լեգոյի կոնստրուկցիաներ պատրաստելով: Որոշ ժամանակ անց նրա ընկերները նկատել են աղջկա հոբին: Նրանք կատակով առաջարկել են Քրիստինային Լեգոյից պրոթեզ պատրաստել:
Այդ ամենը ներկայացված է համացանցում տեղադրված տեսանյութում:











































