Չինաստանի իշխանությունները հաստատել են Շանհայում ազատ առևտրի գոտի ստեղծելու նախագիծը, որի շնորհիվ քաղաքը կարող է դառնալ համաշխարհային լոգիստիկ խոշորագույն կենտրոններից մեկը և մրցակցել Հոնգկոնգի հետ, հաղորդում է Chinadaily-ն:
Ինչպես հաղորդում է պարբերականը, հատուկ գոտու կենտրոն կդառնա Յանշան նավահանգիստը, իսկ նախագծի մակերեսը կկազմի 28 ք/կմ: Դրանում նախատեսվում է ստեղծել համաշխարհային մակարդակի տրանսպորտային հաղորդակցային ենթակառուցվածք, ինչպես նաև առանց հարկի գոտի` հայրենական և արտասահմանյան ձեռնարկությունների համար:
Ակնկալվում է, որ ազատ առևտրի գոտի ստեղծելու համար կպահանջվի 10 տարի:
Փորձագետները կարծում են, որ նման նախագիծը մեծ նշանակություն կունենա Չինաստանի արդյունաբերության վերակառուցման համար, որը մասնավորապես պահանջում է արդիականացում լոգիստիկ ոլորտում: