ԱՄՆ-ի փոստային ծառայությունը լրտեսում և պահում է ամերիկացիների բոլոր նամակների և ծանրոցների մասին տեղեկատվությունը: Mail Isolation Control and Tracking ծրագրի մանրամասների մասին հաղորդել է The New York Times-ը:
Պարբերականի տվյալներով` փոստի աշխատակիցները լուսանկարում են ԱՄՆ-ի տարածքում նամակի յուրաքանչյուր ծրար: Դրա հետ մեկտեղ երկրում գրանցվում է 160 միլիարդ փոստային առաքում: Հայտնի չէ, թե որքան է ժամանակ է դա արդեն տեղի ունենում:
Փոստային առաքման արտաքին տվյալների մասին տեղեկատվություն ստանալու համար հատուկ ծառայությունների աշխատակիցները պետք է միայն մեկ հայտարարություն գրեն, սակայն նամակը կամ ծանրոցը բացելու համար անհրաժեշտ է դատարանի որոշում:
Բացի այդ, առանձին վերահսկողության տակ են գտնվում մի շարք անձանց փոստային առաքումները: Նրանց ամբողջ գրագրությունն առանձին ֆիքսվում և ուղարկվում է իրավապահ մարմիններին:
Պարբերականի տվյալներով` ծրագիրն ԱՄՆ-ում ստեղծվել է այն բանից հետո, երբ 2001 թ. միկրոկենսաբան Բրյուս Այվինսին հաջողվեց նամակներ ուղարկելու միջոցով սիբիրյան խոցով վարակել 22 մարդու, որոնցից հինգը մահացան:










































