Նավթային ExxonMobil ընկերությունը կրկին դարձել է աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկն՝ իր կապիտալով անցնելով Apple-ին: Այդ մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում կատարելով Ernst & Young-ին:
2013 թ. առաջին կեսի տվյալներով՝ ExxonMobil-ի արժեքը կազմում է 402 մլրդ դոլար, իսկ Apple-ինը՝ 372 մլրդ դոլար:
Վարկանիշում երրորդ տեղը զբաղեցրել է Google որոնողական կայքը՝ 292 մլրդ դոլարով: Առաջին տասնյակում են հայտնվել Microsoft-ը, Berkshire Hathaway-ը, Wal-Mart-ը, Johnson&Johnson-ը, General Electric-ը, նավթագազային Chevron-ը, ինչպես նաև չինական Industrial and Commercial Bank of China (ICBC)-ն։











































