Իրանն ընդգծում է Եգիպտոսի ժողովրդի օրինական պահանջների կատարման անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Աբաս Արաղչին:
«Իսլամական Հանրապետությունը հուսով է, որ Եգիպտոսի ժողովրդի շահերն ապահովող փոփոխությունների գործընթացը կշարունակվի»,- հայտարարել է նա:
Նրա խոսքերով` Եգիպտոսի ըմբոստացող ժողովուրդը բարդ իրավիճակում խելամտորեն կպայքարի անկախության թշնամիների դեմ։










































