Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ազգային հավաքականը 2014թ. մարտի 5-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Հոլանդիայի ընտրանու հետ:
Sky Sports-ի փոխանցմամբ՝ մրցավայրը դեռևս հայտնի չէ: Այդ խաղով թիմերը նպատակ ունեն նախապատրաստվել Մունդիալ-2014-ին:
Վերջին անգամ թիմերը հանդիպել են «Եվրո-2008»-ի խմբային փուլում: Խաղն ավարտվել էր 4:1 հաշվով՝ Հոլանդիայի ընտրանու հաղթանակով:
Հավելենք, որ այդ հանդիպումը լինելու է 22-րդը Հոլանդիայի և Ֆրանսիայի հավաքականների մասնակցությամբ:








































