Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ» շարժումը հրաժարվում է երկրի նոր իշխանությունների հետ համագործակցությունից, սակայն պատրաստ է ռազմական դիմադրություն ցույց տալ «իշխանությունն ուզուրպացնողներին»: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով շարժման հայտարարությունը:
«Մուսուլման եղբայրները» երկրում տեղի ունեցած իշխանափոխությունն անվանում են ռազմական հեղաշրջում, ուստի շատժումը պատրաստ է պայքարել երկրում օրինականությունը վերականգնելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը համագործակցության կոչ է արել «Մուսուլմա ն եղբայրներին»՝ միասին կառուցելու երկրի ապագան:











































