Գերմանական Sueddeutsche Zeitung թերթը ներողություն է խնդրել ծաղրանկարի համար, որում Իսրայելը պատկերված է «անհագ հրեշի» տեսքով: Ինչպես գրում է Haaretz-ը, նկարը պատկերվել է երեքշաբթի լույս տեսած համարում՝ իսրայելական թեմային նվիված գրքերից երկու ակնարկների հետ:
Պատկերում Իսրայելը հրեշի նման կուլ է տալիս գերմանական զենքը: Բեռլինում Իսրայելի դեսպանը քննադատել է ծաղրանկարը, իսկ հրեական կազմակերպություններն այն անվանել են հակասեմական:
Արդյունքում Sueddeutsche Zeitung-ը ստիպված է եղել ներողություն խնդրել և հայտարարել է, որ նման ծաղրանկարի հրապարակումը սխալ է եղել:










































