Saturday, 04 05 2024
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան

Խորենացու հարթակը ունի երկակիություն. քաղաքական ռեյտինգ է հավաքվում

«Ստեղծված ռազմական ապստամբությունը լոկալ՝ կետային դեպք է և հանդիսանում է պետության քայքայման ախտանիշ. երկարատև ոչ լեգիտիմ իշխանության ժամանակ պետությունն սկսում է հանկարծակի քայքայվել, և սա այդ քայքայման դրսևորումներից է»,- գնահատելով Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հրապարակախոս Արա Նեդոլյանը:

Նրա խոսքով՝ այս օրերին պարզ կդառնա՝ տեղի է ունենում իսկապե՞ս պետության քայքայում, թե՞ պետության լեգիտիմությանն ուղղված ինչ-որ գործընթաց: Հրապարակախոսի կարծիքով՝ դա մեծագույնս կախված է նրանից, թե ինչ չափով և ձևերով հասարակությունը կկարողանա մասնակցել այս ընթացքին:

Արա Նեդոլյանը դրական է գնահատում Նիկոլ Փաշինյանի՝ այստեղ քաղաքական տարր մտցնելու փորձը. «Այստեղ խնդրահարույց է, թե ով պետք է ձևավորի այդ քաղաքական տեքստը: Կա երեք տարբերակ. կա՛մ պետք է ձևավորի «Սասնա ծռերն» ու նրա քաղաքական թևը, կա՛մ կուսակցություններն են գալիս՝ ինչպես փորձեց անել Նիկոլ Փաշինյանը, և կա նաև երրորդ՝ իդեալական տարբերակը՝ երբ ինքնակազմակերպվող հանրույթը ինքն է ձևավորում այդ տեքստը՝ երկխոսության մեջ մտնելով և՛ քաղաքական կուսակցությունների, և՛ «Սասնա ծռերի» ու նրա քաղաքական թևի հետ»:

Արա Նեդոլյանի կարծիքով՝ եթե այս դեպքը հանգուցալուծվի, այսինքն՝ չունենա վառ հետևանքներ, ապա նման դեպքերը կունենան կրկնվելու միտում. «Օրակարգի թիվ մեկ հարցը իշխանություններից ազատվելն է, սակայն 2-րդ, 3-րդ, 4-րդ հարցերը գրեթե չեն քննարկվում»:

Անդրադառնալով Խորենացու հարթակին՝ հրապարակախոսը նշեց, որ այն ունի երկակիություն. «Մի կողմից՝ մարդիկ գալիս և մասնակցում են, և դա շատ դրական է, մյուս կողմից՝ կա նյարդայնացում, թե ինչու են գալիս և ինչու են մասնակցում: Այն վախերը, որ ինչ-որ մեկը գալիս է և փորձում է ուղղորդել իրենով կամ քաղաքական ռեյտինգ հավաքել, ինձ թվում է՝ անհիմն են, որովհետև սա քաղաքական գործունեության վայր է՝ իր բոլոր իմաստներով, որոնց մեջ միգուցե մտնում է նաև քաղաքական ռեյտինգ հավաքելը: Իհարկե, այդ ռեյտինգը պետք է հավաքվի հենց այս պահերին և հենց այս վայրերում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում