«Մուսուլման եղբայրներ» շարժման ձերբակալված առաջնորդները գտնվում են Կահիրեի մոտ գտնվող «Տորա» բանտում, որտեղ 2011 թ. հեղափոխությունից հետո իրենց պատիժն են կրում կամ դատարանի վճռին են սպասում Հոսնի Մուբարաքի վարչակարգի անդամները, այդ թվում նաև նախկին նախագահը, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Եգիպտոսում ձերբակալվել են «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդները, այդ թվում շարժման քաղաքական թևի՝ «Ազատություն և արդարություն» կուսակցության ղեկավար Սաադ Ալ-Կատադնին:








































