Tuesday, 30 04 2024
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում աննախադեպ ծավալով խոչընդոտել են դիտորդական խմբի աշխատանքներին

2016 թվականի հուլիսի 23-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամները՝ Ա.Մելիքյանը և Ռ.Սարգսյանը այցելություն են կատարել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Այցելության ընթացքում ՔԿՀ-ի վարչակազմը լրջորեն խոչընդոտել է դիտորդներին իրականացնել դիտորդական Խմբի առաքելությունը, այն է՝ հասարակական վերահսկողություն իրականացնել և ստուգել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները և նրանց իրավունքների ապահովման իրավիճակը։

Մասնավորապես՝ չեն տրամադրել տեղեկատվություն այցելության պահին ՔԿՀ-ում պահվող կալանավորված և դատապարտված անձանց քանակի վերաբերյալ, արգելել են մտնել կալանավորված անձանց համար նախատեսված որևէ խուց և դիտարկումներ անցկացնել խցերում, թույլ չեն տվել դատապարտյալների համար նախատեսված խցերում առանց աշխատակիցների ներկայությամբ դիտարկել խցային պայմանները կամ առանձնազրույց ունենալ դատապարտված անձանց հետ. Բացի այդ, հրաժարվել են ՔԿՀ-ում պահվող որևէ անձի հետ կազմակերպել առանձնազրույց՝ խցից դուրս, այդ թվում վերջերս ՔԿՀ ընդունված մարմնական վնասվածքներ ունեցող անձի հետ, որի արդյունքում դիտորդները չեն կարողացել պարզել, թե արդյոք կալանավորված անձը ենթարկվել է խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի, թե ոչ։

ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչը իրենց արգելքները պատճառաբանել է նրանով, որ կալանավորված անձանց համար նախատեսված բոլոր խցերով հնարավոր է, որ լինի որևէ անձ, ում նկատմամբ ենթադրաբար առկա է քննիչի որոշումը՝ կալանավորված անձի՝ արտաքին աշխարհի հետ կապը արգելելու վերաբերյալ, իսկ պահման պայմանների և անձանց նկատմաբ վերաբերմունքի իրավիճակը ստուգելու նպատակով հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խուց մտնելը հավասարազոր է տեսակցության: Իսկ դատապարտված անձանց հետ առանձին զրուցելը թույլ չի տրվել դիտորդների անվտանգությունն ապահովելու պատրվակով, քանի որ ՔԿՀ-ում պատիժ կրող բոլոր դատապարտյալները վտանգ են ներկայացնում դիտորդների համար:

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի վարչակազմի կողմից կոպտորեն խախտվել է ՀՀ արդարադատության նախարարի 2005թ. նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանի 15-րդ կետը, որի համաձայն՝ «Խմբի անդամը ազատազրկվածի հետ կարող է հանդիպել որպես կանոն մեկուսի, իսկ Խմբի անդամի ցանկությամբ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ»: Հիշեցնենք, որ Խմբի անդամները իրավասու են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, ծանոթանալ տարաբնույթ փաստաթղթերի բովանդակությանը, այդ թվում՝ ազատազրկվածի կամ քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձի համաձայնությամբ՝ նրա անձնական գործին և գրագրությանը, բացի գաղտնի փաստաթղթերից, հիմնարկի իրավիճակին, ինչպես նաև հանդիպել ազատազրկվածներին և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց:

Դիտորդական Խումբը խստագույնս դատապարտում է իր աշխատանքների խոչընդոտմանն ուղղված նման գործելակերպը և գտնում է, որ հանձինս «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի ՀՀ արդարադատության նախարարությունը խախտում է ՀՀ օրենսդրությունը և չի ապահովում խոշտանգումների կանխարգելման ուղղված պարտավորությունների իրականացումը։ Դիտորդական խումբը հայտնում է, որ իր ստեղծման պահից՝ 2005 թվականից մինչ օրս, որևէ Արդարադատության նախարարի պաշտոնավարման ժամամակ նման լայնածավալ խոչընդոտներ չեն եղել և վերջին ժամանակահատվածում առկա է առատավոր միտում:

Դիտորդների խումբը պահանջում է ՀՀ արդարադատության նախարարից անհախաղ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 21-րդ հոդվածի, Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի և ՀՀ արդարադատության նախարարի 2005թ. նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանի պահանջները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում