Այսօր հայկական երեք թիմեր՝ «Գանձասար»-ը, «Փյունիկ»-ը և «Միկա»-ն, կմեկնարկեն Եվրոպա լիգայի 2013/2014 թթ. խաղարկությունում:
Ժամը 19:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կսկսվի «Գանձասար»-«Ակտոբե» հանդիպումը: Երևանի ժամանակով 19:45-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում կմեկնարկի «Տետեքս»-«Փյունիկ» հանդիպումը:
Մեր թիմերից վերջինն իր հանդիպումը կանցկացնի Երևանի «Միկա»-ն: Ժամը 22:30-ին Պոդգորիցայի համանուն մարզադաշտում կսկսվի «Ռուդար» (Պլևլյա, Մոնտենեգրո)- «Միկա» հանդիպումը:
Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:









































