Bild թերթը հրապարակել է Մյունխենում առնվազն 10 մարդու սպանած ենթադրյալ հրաձիգի լուսանկարը:
Թերթի տվյալներով՝ նրա անունը Ալի Դավիդ Սոնբոլի է: Նա 18 տարեկան էր, ուներ երկքաղաքացիություն՝ Գերմանիայի և Իրանի, նրա հայրը տաքսու վարորդ է:
Նշվում է, որ նա գործել է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի՝ ուղիղ հինգ տարի առաջ իրականացրած ոճիրի տպավորության ներքո: