Նախկին ռուս լրտես Աննա Չափմանը ամուսնության առաջարկ է արել Էդվարդ Սնոուդենին՝ գրում է The Daily Mail-ը:
«Կրակագույն մազերով ճակատագրական կինը եղել է հակիրճ ու սիրալիր»,- ասվում է հոդվածում: «Սնոուդեն, կամուսնանա՞ս ինձ հետ»,- գրել է նա Twitter-ում:
Ինչպես նշում է թերթը, գրառումը հայտնվել է այն ժամանակ, երբ աշխարհը գուշակում էր՝ Սնոուդենը Աննայի հայրենիքո՞ւմ է՝ Ռուսաստանում, թե՞ նրան, այնուամենայնիվ, հաջողվել է հայտնվել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռում:
The New York Daily News-ը գրում է, որ Չափմանը «լրտես է, ով սիրել է Էդվարդ Սնոուդենին»:
Թերթը հիշեցնում է, որ 2010թ. նա վտարվել էր ԱՄՆ-ից՝ որպես «ռուս լրտես», իսկ այժմ նա մոդել է ու հայտնի անձնավորություն, որը «սիրում է» Սնոուդենին:










































