Պարզվում է՝ ՀՀ ազգային ագրարային համալսարանում աշխատակիցներին կամ ուսանողներին ինչ-որ բաներ պարտադրելու կայուն ավանդույթներ են գործում: Այս օրերին բուհի աշխատակիցները ստիպված են վիճակախաղի տոմսեր և պանիր գնել: Ագրարային համալսարանի ղեկավարությունն իհարկե իր բացատրությունն ունի՝ վիճակախաղի տոմսերը հանուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության են, պանիրը՝ բարի կամքի դրսևորում:
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը և հիշեցնում, որ ընդամենը երկու ամիս առաջ էլ պարզվել էր, որ Ագրարային համալսարանի ուսանողներին աշխատացնում են Սերժ Սարգսյանի եղբոր ծիրանի այգիներում:
Շարունակությունը կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:







































