Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել 2014-ին Լատվիայի մուտքը եվրոգոտի: Այդ կերպ Լատվիան կդառնա եվրոգոտու 18-րդ անդամը՝ հաղորդում է Bloomberg-ը:
Եվրոգոտուն Լատվիայի միանալու վերաբերյալ Եվրախորհրդարանի այսօրվա որոշումից հետո այն պետք է հաստատվի եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների կողմից՝ հուլիսի 9-ին կայանալիք նիստի ժամանակ:
Անցած ամիս Եվրախորհրդարանը հայտարարել էր, որ Լատվիան պատրաստ է եվրոյի անցնել, քանի որ հասել է ինֆլյացիայի, բյուջեի, պետական պարտքի, արժույթի կայունության անհրաժեշտ ցուցանիշների:








































