Հազվադեպ հիվանդություն ունեցող նապաստակի մասին տեսագրությունը, որը նկարահանել է ամերիկացի դեռահասը, ցնցել է ողջ համացանցը՝ հավաքելով 200 000 դիտում:
20-ամյա ուսանող Գունար Բոթչերը որոշել է նկարահանել յուրահատուկ նապաստակին, երբ վերջինիս նկատել է իրենց մառանում:
Ֆրանկենշտեյն անունը ստացած նապաստակը, սակայն, անդադար խուսափել է տեսախցիկից, հաղորդում է Mail Online-ը:
Սակայն Գունարին և նրա 15-ամյա եղբայր Զանդեևրին վերջապես հաջողվել է փաստագրական ֆիլմ նկարել իրենց այգում թաքնվող յուրօրինակ նապաստակի մասին:
Գունարի խոսքերով, տեսնայութն «անտառային հրդեհի» նման արագ տարածվեց Facebook-ում՝ դառնալով բավականին հայտնի: Իսկ Reddit կայքում, որտեղ տեսանյութը տեղադրել է ուսանողի մտերիմ ընկերը, 5 օրվա ընթացքում այն հավաքել է 223 592 դիտում և 1950 մեկնաբանություն:
Չնայած համացանցի օգտատերերի մեծ մասը նապաստակին «հրեշ» է անվանել՝ նրա կերպարում ոչ մի սարսափելի բան չկա: Բանն այն է, որ կենդանին տառապում է մաշկի պապիլոմայով, որը Շոուփի վիրուսի հետևանք է: Հիվանդությունը բնութագրվում է կենդանիների գլխի և պարանոցի հատվածներում սրածայր ուռուցքներով:







































