Thursday, 16 05 2024
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել

Զախարովան պարզաբանել է ԼՂ կարգավորման գործընթացում Թուրքիայի մասնակցության մասին իր հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Նման գրառում է իր ֆեյսբուքյան էջում կատարել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ ինքը հայտարարել է, թե Թուրքիան կարող է մասնակցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, եթե վերջինիս ներդրումը լինի կառուցողական:

«Չեմ կարող հասկանալ Հայաստանից և Ադրբեջանից մի շարք լրագրողների (իհարկե, ոչ բոլորի) դիրքորոշումը: Դուք ցանկանում եք հաղթահարե՞լ հակամարտությունը, թե՞ այն խորացնել՝ Ձեր ճաշակով լուրեր հորինելով: Դա վտանգավոր զբաղմունք է»,- գրել է Զախարովան:

Նրա տեղեկացմամբ՝ ասուլիսի ընթացքում իրեն հարցրել են Ադրբեջանում, Հայաստանում և Թուրքիայում իրավիճակից, «ինչն ավելի նման էր քաղաքական մանիֆեստի, որը ստիպված էի ընդհատել»:

«Բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ապատեղեկատվություն տարածել և ապակայունացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ իրավիճակը ևս մեկ անգամ կրկնեմ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»,- նշել է Զախարովան:

Նրա խոսքով՝ միաժամանակ հնարավոր են նաև երկկողմ կոնտակներ, որոնց ընթացքում ցանկացած երկիր կարող է քննարկել ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող ցանկացած հարց: «Խնդիրը նրանում է, թե որքան կառուցողական դեր են խաղում երկրները, որ կարգավորման գործընթացի մաս չեն, փորձո՞ւմ են արդյոք նպաստել կարգավորմանը»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ կոչ անելով սադրանքների չենթարկվել, այդ թվում տեղեկատվական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում