Sunday, 14 06 2026
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

Կորցրել են ծնողներին և անօթևան մնալու վտանգի առաջ են (տեսանյութ)

Արարատի մարզի Ոսկեպատ գյուղում քույր ու եղբայր՝ Քրիստինե և Բաղդասար Սաֆարյաններն ապրում են գյուղի երբեմնի ճաշարանում, սակայն ճաշարանը սեփականաշնորհված է, և հնարավոր է՝ նրանք մեկ ամսից դրսում հայտնվեն:

2011-ի դեկտեմբերի 25-ին քաղցկեղից մահացել է նրանց մայրը, իսկ 2012-ի սեպտեմբերի 24-ին՝ հայրը:

Մայրը՝ Աղավնին, թեև տարիներ շարունակ հիվանդ էր, սակայն իրեն չէր հետևում, հանուն երեխաների շարունակում էր աշխատել ջերմոցում: 28-ամյա Քրիստինեն հիմա միայնակ մեծացնում է անչափահաս եղբորը: Երբ հայրն արդեն անկողնային հիվանդ դարձավ, աղջիկը մթերային խանութում աշխատանքի անցավ՝ դեղերի և սննդի փող վաստակելու համար: Թեև նրանց խորհուրդ են տվել նամակ գրել Ռալֆ Յիրիկյանին, բայց նաև զգուշացրել են, որ նամակները նրան չեն հասնում:

Հոր մահից հետո Ոսկեպատի գյուղապետն օգնեց Քրիստինեին գյուղի գրադարանում աշխատանքի տեղավորվել: Աղջիկը ամսական ստանում է 48000 դրամ, որը դեռ չստացած՝ վերջանում է: Ձմռանը 30000 դրամ էլեկտրաէներգիայի համար է վճարում, երեխայի նպաստն էլ քիչ է, իսկ կարիքները՝ շատ, քանի որ դպրոց է գնում:

Քրիստինեն նշեց, որ դպրոցն օգնում է իրենց գրքերի փողի և այլ հարցերով, սակայն ծախսերը շատ են:

«Դառը օրեր եմ ապրել, այնպիսի օրեր, որ ոչ մի աղջիկ չի տեսել։ Եղել են օրեր, որ սոված եմ լուսացրել, եղել է, որ մի կտոր հաց է եղել, տվել եմ երեխուն, ասել եմ՝ թող ինքն ուտի»,- հուզված ասաց նա:

Հիմա էլ Քրիստինեն շատ պարտքեր ունի գյուղի խանութներին՝ դեռ Նոր տարվանից եկող. «Խանութների մոտով, պատկերացրեք, ամաչում եմ անցնել, բոլորին պարտք եմ, աշխատավարձը ստանում եմ, երեխա է, ամեն ամիս ինչ-որ միջոցառումներ են լինում, դրան գումարած էլեկտրաէներգիայի, ջրի վարձի գումարը»:

Թեև հողատարածք ունեն, սակայն այնքան հեռու է, որ ջուր չի հասնում. «Եթե որևէ մեկին նվեր էլ տանք այդ հողը, չի վերցնի, անգամ վարկ չենք կարողացել վերցնել այդ հողով։ Փորձեցի վարկ վերցնել պարտքերը տալ և ամսեամիս փակել, բայց ինձ ասացին, որ անհուսալի վարկառու ես, քանի որ խնամում ես անչափահաս երեխայի»։ «Հիմա դու այդ երեխային խնամե՞ս, թե վարկը տաս»,- ասել են նրան:

Ամեն անգամ աշխատավարձի օրը մի քիչ մեկի, մի քիչ մյուսի պարտքերն է տալիս, գրեթե ոչինչ չի մնում։ «Մի կերպ գոյատևում ենք, վերջերս եկան ասացին, որ, այս շենքից պետք է դուրս գանք, կացարանի խնդիր կա, հիմա սպասում եմ, թե երբ են գալու: Չգիտեմ՝ ուր եմ գնալու անչափահաս երեխայի հետ»,- ասաց Քրիստինեն:

Հիմա Քրիստինեն պատրաստվում է եղբորը 15 օրով ամառային ճամբար ուղարկել: «Հո մեկ մայկով չե՞մ ուղարկի, ու նորից այդ ամենը պարտքով եմ վերցրել ու նորից՝ աշխատավարձի հույսով։ Հիմա ես այդ աշխատավարձով ուտեմ, պարտքերը տամ… բայց գոյատևում ենք, իսկ այն, որ կարող է մեկ ամիս հետո մնանք փողոցում, փաստ է»,- ասաց նա:

Բաղդասարը չի ուզում դպրոց գնալ, ուզում է աշխատել ու քրոջն օգնել, երազում է մեխանիկ դառնալ: Հոր հեծանիվը մի քանի անգամ քանդել-հավաքել է, հիմա սպասում է քույրը հարստանա, որ նորը գնի:

«Երեխան բրոնխիտ հիվանդությամբ է տառապում, ու շաբաթը մեկ տանում եմ բժշկի։ Ասում են՝ լավ է, բայց դե հազից, ամեն ինչից հասկանում ես, որ… Ֆինանսի պատճառով հնարավորություն չկա բուժման տանել, շատ են ասում, որ Աբովյանում թոքերի հիվանդանոց կա, տանեմ այնտեղ, բայց ում բյուջեի հաշվին»,- ասաց քույրը՝ հավելելով, որ շատ բաներից երեխային զուրկ է պահում: Իսկ ամուսնանալու մասին դեռ չի մտածում, եղբորն է մեծացնում՝ սեփական երեխայի պես…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում