Saturday, 27 06 2026
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»

Ինչպես խուսափել ամռան վտանգներից

«Ամռան ամիսներին եթե մեկը խաշ կամ ճարպոտ խորոված ուտի՝ հաստատ կվատանա, ուստի պետք է խուսափել ծանր սննդից»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:

Այս ամիսներին արևի վտանգավոր ազդեցությունից զերծ մնալու համար նա խորհուրդ տվեց հնարավորության դեպքում ժամը 12.30-ից 17-ը չգտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո: Եթե հանգամանքների բերումով հնարավոր չէ, ապա անհրաժեշտ է գոնե պաշտպանվել հովանոցի կամ գլխարկի միջոցով: Ըստ Լիլիթ Ավետիսյանի՝ կարևոր է նաև հովանոցի գույնը: Պետք է խուսափել արևի ճառագայթները կլանող գույներից՝ սևից ու շագանակագույնից և օգտագործել սպիտակ, կապույտ, կարմիր: Սրանք անդրադարձնում են արևի ճառագայթները:

Բոլոր առողջ մարդկանց համար պարտադիր է խմել օրական մինչև 3 լիտր ջուր: Ջուրը պաշտպանում է մարդուն գերտաքացումից: Համաճարակաբանության բաժնի պետը խորհուրդ տվեց այս ամիսներին խուսափել խմորեղենից, ժամկետանց սննդից, սնունդն առանց սառնարանային պայմանների պահելուց: Աղցաններ պատրաստելիս բաղադրամասերը պետք է պահպանել սառնարանում՝ առանձին-առանձին, թթվասերի կամ մայոնեզի հետ խառնելիս թունավոր հարուցիչներ շուտ են առաջանում դրանցում:

«Ճաշը եփում ենք, 6-8 ժամ թողնում գազօջախին սենյակային ջերմաստիճանում, հետո ուտում: Սա արդեն վտանգավոր է»,- հավաստիացրեց Լիլիթ Ավետիսյանը:

Կարևոր է նաև ձեռքերը հաճախակի լվանալը: Տարվա բոլոր ամիսներին, բայց առավել ևս ամռանը պետք է հաճախակի լվանալ ձեռքերը, լվանալ միրգ-բանջարեղենը: Լիլիթ Ավետիսյանի կարծիքով՝ բոլորովին էլ կապ չունի, որ պտուղներ ձեր այգունն են, կարող է քամին ինչ-որ հարուցիչ բերած լինի:

«Այն ամենը, ինչ հնարավոր է, պետք է լվանալ»,- վստահեցրեց Լիլիթ Ավետիսյանը:

Այս տարի վարակիչ հիվանդությունների աճ չի գրանցվել: Պատկերը նույնն է, ինչ նախորդ տարիներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում