Այսօր Թուրքիայի Ստամբուլում ավարտվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հերթական ամառային նիստը: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, նիստի արդյունքներով ընդունվել է Ստամբուլյան հռչակագիրը:
Հռչակագրում ԵԱՀԿ երկրների պատգամավորները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ են արել շարունակել իրենց փոխադարձ աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիներ որոնելու հարցում:
Նշենք, որ հռչակագրում արտացոլվել են նաև Սիրիայի հարցը, ԶԼՄ-ների ազատությունը, կիբերանվտանգությունը, թրաֆիքինգի դեմ պայքարը: Պատգամավորներն աջակցել են նաև Պաղեստինին ԵԱՀԿ գործընկերոջ կարգավիճակ շնորհելու որոշմանը, հաստատվել է ԵԱՀԿ բյուջեն:










































