ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ձեռնարկած գործողություններին: Նա անթույլատրելի ու դատապարտելի է համարել այն:
«Հարգելի գործընկերներ, հուլիսի 17-ին մի խումբ անձինք զինված հարձակում են գործել Երևանի Էրեբունի վարչական շրջանում ոստիկանության պար եկապահակային գնդի տարածքի վրա ու վերցրել են պատանդներ, սպանվել է ոստիկանության գնդապետ: Մեր բոլորի անունից ցավակցում եմ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, զինակից ընկերներին: Այն, ինչ տեղի է ունեցել, անթույլատրելի է ու դատապարտելի, քանի որ բռնությամբ անհնար է հասցնել փոփոխությունների»,-ասաց վարչապետը:
Նա հավելել է, որ իշխանությունն ամեն ինչ անում է ու անելու է` հասնելու խնդրի խաղաղ հանգուցալուծմանը:








































