Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի հետևում կարող են կանգնած լինել օտարերկրյա պետությունները՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այդ հեղաշրջման հետևում կարող են կանգնած լինել այլ պետություններ։ Գյուլենականներն ունեն բարձր բանականություն, որը կարող էր այդ ամենը ծրագրել։ Կգա ժամանակը, և բոլոր կապերը կբացահայտվեն»,- հայտարարել է Էրդողանը Al Jazeera-ի հետ հարցազրույցում։
Վերջին տվյալներով՝ 190 թուրք քաղաքացի է զոհվել, ավելի քան 100 ապստամբներ են սպանվել, մոտ 1500 մարդ վիրավորվել է։ Թուրքիայի իշխանութունները ապստամբության կազմակերպման համար մեղադրում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ-ում։ Գյուլենն ինքը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները։









































