Քանյե Ուեսթի Famous երգի նոր հոլովակը ներառել է արվեստի և քաղաքական շատ գործիչների: Ընդ որում, ռեփերն իր աստղային գործընկերներին ցուցադրել է ոչ ամենագեղեցիկ կողմով՝ փորձելով կրկնել նկարիչ Վինսենթ Դեսիդերիոյի «Քուն» ստեղծագործությունը, հայտնում է starslife.ru-ն:
Հսկայական մահճակալներից մեկում երաժիշտը հայտնվել է Քիմ Քարդաշյանի, Ռիհաննայի, Քրիս Բրաունի, Դոնալդ Թրամփի, Ջորջ Բուշ կրտսերի, Ռեյ Ջիի, Թեյլոր Սվիֆթի, Աննա Վինտուրի, Էմբեր Ռոուզի, Բիլ Քոսբիի և Քեյթլին Ջենների հետ: Քանյեն դրա համար պատվիրել է հայտնիների մոմե արձանները և դրանք օգտագործել հոլովակում:
Լրագրողներին հետաքրքրել է, թե մոմե 10 հայտնիները ինչ են արժեցել Քանյեին, ընդ որում՝ անվայել տեսքով: Փորձագետները դրանց արժեքը գնահատել են 750 հազար դոլար:







































