Վրաստանը կշարունակի ձգտել անդամակցելու ՆԱՏՕ-ին, ինչի ապացույցը անցած շաբաթ Թբիլիսիում կայացած Եվրաատլանտյան խորհրդի նիստն է: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Եվրոպական ընտրությունն ամբողջ վրացի ժողովրդի ընտրությունն է, ինչը գրանցվել է 2008թ. հանրաքվեի ժամանակ, և մենք մտադիր չենք հրաժարվել դրանից»,- ընդգծել է վարչապետը:
Իվանիշվիլիի կարծիքով՝ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Վրաստան հաջող են անցել: Նրա խոսքերով՝ դաշինքը Վրաստանի անվտանգության ապահովման լավ պայման է:










































