Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի ընտանիքի անդամները պահանջում են նրա թոռան՝ Մանդլայի դեմ քրեական գործ հարուցել:
Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչը BBC-ի հետ զրույցում ասել է, որ հետաքննությունը կզբաղվի անօրինական վերահուղարկավորման հարցերով:
Դատախազությունը այսուհետ կորոշի, թե որքանով է իրավաչափ Մանդելայի թոռան նկատմամբ համապատասխան մեղադրանքը:
Գործը վերաբերում է երկրի նախկին նախագահի երեք որդիների աճյուններին, որոնք 2 տարի առասջ վերաթաղել է Մանդլա Մանդելան:
Նա իր պապի 3 երեխաների աճյունները Կունու քաղաքից տեղափոխել է Մվեզո, որտեղ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, ծրագրում է կառուցել դամբարան, հյուրանոց և մարզադաշտ:











































