Monday, 29 06 2026
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող

«Ես ինձ աստղ չեմ համարում. աստղերը երկնքում են». Sports.ru-ի անդրադարձը` Մխիթարյանի տեղափոխությանը

Ռուսական Sports.ru-ն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ»:

Sports.ru-ն հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցներում հնչած ուշագրավ մտքերը` նշելով, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ձեռք է բերել խելացի ֆուտբոլիստի: Ներկայացնում ենք Մխիթարյանի` տարբեր ժամանակներում տված հարցազրույցների ընթացքում հնչած ուշագրավ մտքերը:

«Ես ինձ աստղ չեմ համարում: Ես ուղղակի Երևանի բնակիչ եմ: Աստղերը երկնքում են»:

«Ես շատ բաց մարդ եմ: Կարող եմ լսել յուրաքանչյուրին, եթե զգամ, որ դա ինձ համար օգտակար է: Իսկ եթե նա հեռու է ֆուտբոլից, ապա նրա խոսքերը սրտիս մոտ չեմ ընդունում»:

«Ես միշտ ձգտում եմ սովորել: Դա իմ կյանքի նպատակն է: Սովորել դադարող մարդը հավասար է մահացած մարդուն»:

«Ես ֆուտբոլ խաղում եմ շախմատի նման: Դուք պետք է շատ մտածեք և կանխատեսեք, թե ինչ կարող է տեղի ունենալ ձեր քայլից հետո: Եթե դուք սխալվեք, հակառակորդը կարող է պատժել ձեզ ու դուք տանուլ կտաք խաղը»:

««Անժի»-ի առաջարկը հրաշալի էր: Ես կընդունեի այն, եթե չունենայի երազանքներ: Մանկուց երազել եմ խաղալ լավագույն ակումբներից մեկում, դրա համար էլ ընտրել եմ հենց «Բորուսիա»-ն»:

«Ինձ շատ էր դուր գալիս Զիդանի խաղը: Ես հիանում էի նրա խաղով, սակայն երբեք չեմ ձգտել կրկնել նրա խաղաոճը: Ինձ դուր է գալիս լինել ինքս ինձ նման»:

«Ես խաղում եմ այնտեղ, որտեղ ասում է մարզիչը: Իսկ ընդհանրապես ոչ ոք ինձ մեկնարկային կազմում տեղ չի երաշխավորել: Դրա համար ես պետք է անդադար աշխատեմ»:

«Չեմ ցանկանում մեծամիտ երևալ, բայց կարծում եմ, որ ես կարող եմ շատ ավելի լավ խաղալ»:

«Անձամբ ինձ համար հավաքականում միակ մոտիվացիան հաղթանակն է: Երբ մենք հաղթում ենք, բոլոր հայերի դեմքին ժպիտ է հայտնվում, փողոցներում երաժշտություն է հնչում, մարդիկ տոնում են մեր հաղթանակը, ինչպես սեփական հաջողությունը: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել դրանից: Հենց այդ ժպիտներն են ամենամեծ մոտիվացիան ինձ համար»:

«Ես պորտուգալերեն եմ սովորել դեռևս 13 տարեկան հասակում, երբ փորձաշրջան էի անցնում «Սան Պաուլո»-ում: Լուչեսկուի շնորհիվ սկսեցի իտալերեն սովորել, բայց հիմա չեմ կարող ասել, որ շատ լավ տիրապետում եմ այդ լեզվին: Այս պահին կարող եմ ազատ շփվել հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով, պորտուգալերենով և գերմաներենով»:

«Աղոթում եմ Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար: Խորապես անհանգստացած եմ իմ հայրենակիցների և նրանց ընտանիքների համար»:

«Հավատում եմ, որ «Մասնչեսթեր Յունայթեդ»-ի նման մեծ ակումբում հանդես գալը արժանի է իմ հոր մասին հիշողություններին, այն ներշնչանքին և նպատակամղվածությանը, որոնք նա ներդրել է իմ մեջ երիտասարդ տարիքում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում