Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ալիևի մամլո ծառայությանը:
«Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի ղեկավարի հանդիպումը Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ»,- հայտնում է մամլո ծառայությունը:










































