Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ դաշինքը պետք է պահպանի բաց երկխոսությունը Ռուսաստանի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
«Անհրաժեշտ է պահպանել բաց երկխոսությունը Ռուսաստանի հետ, քանի որ մեզ անհրաժեշտ է քննարկել Սիրիայի, Իրաքի և աշխարհում շատ այլ հարցեր»,- հայտարարել է Ռեյնդերսը:
Նա նշել է, որ «անհրաժեշտ է շատ զգոն լինել Ռուսաստանի նկատմամբ, միաժամանակ պահպանելով բանակցությունների և երկխոսությունների ուղիները, երբ դա հնարավոր է»:






































