ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի որդի Էրիկը կարծում է, որ իր քույրը երկրի փոխնախագահի համար հրաշալի թեկնածու է: Այս մասին նա ասել է Fox & Friends-ին տված հարցազրույցում:
«Նա… նա խելացի է: Նա խելացի է, խելացի, խելացի, և նա, իհարկե, կստանար իմ ձայնը»,- Իվանկա Թրամփի մասին ասել է Էրիկը:
Նա նաև հիշեցրել է, որ Իվանկան հարմար է նաև տարիքային սահմանափակման առումով, հոկտեմբերի 30-ին՝ ընտրություններից մի քանի օր առաջ նա կդառնա 35 տարեկան:








































