Sunday, 07 06 2026
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան

«Վահե Ավետյան» շարժումը դիմում է քաղաքապետարանին` «Հարսնաքարի» տարածքում Վահե Ավետյանի հուշաքարի տեղադրման համար

«Վահե Ավետյան» հասարակական շարժումը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հունիսի 29-ի երեկոյան Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ անցկացվեց բողոքի ակցիա ի հարգանս նույն ռեստորանի տարածքում դաժան ծեծի հետեւանքով մեկ տարի առաջ մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակի:

Բողոքի ակցիայի մասնակիցները կազմակերպեցին մոմավառություն, որից առաջ «Հարսնաքարին» կից մայթի եզրին տեղադրվեց «Այս տարածքում դրվելու է «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը» փորագրությամբ ժամանակավոր հուշաքարը: Նշենք, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն անհիմն պատաճառաբանություններով ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ժամանակավոր հուշաքարի տեղադրմանը, սակայն քաղաքացիական ակտիվիստներն ի վերջո տեղադրեցին այն:

Մոմավառությունից հետո բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին երթ անցկացնել դեպի Ավան թաղամասի կենտրոն, սակայն Բաբաջանյան փողոցում այն արգելափակվեց ոստիկանական պատով: Շուրջ քառասուն րոպե մարդիկ փորձում էին իրացնել իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը, որից հետո «Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները հայտարարեցին, որ կվերադառնան «Հարսնաքար» ռեստորանի տարածք` բողոքի ակցիան այնտեղ շարունակելու եւ ավարտելու համար: Երբ նրանք վերադարձան, նկատեցին, որ հուշաքարը անհետացել է: Բողոքի ակցիայի մասնակիցները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին բանավոր հայտարարություն արեցին հուշաքարի հափշտակության հետ կապված հանցագործության վերաբերյալ, ինչը, սակայն ընթացք չստացավ: Մինչդեռ ժամանակավոր հուշաքարի հափշտակությունը կատարվել էր հարյուրավոր ոստիկանների և բազմաթիվ նկարահանող սարքերի առկայությամբ:

Երբ արդեն ակցիան ավարտվել էր, մոտ մեկ տասնյակ ակտիվիստ փորձեցին քայլելով անցնել Բաբաջանյան փողոցով: Բայց նրանց երթը նույնպես խոչընդոտվեց ոստիկանների կողմից, որից հետո ակտիվիստները զանգարահեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Գրասենյակի ներկայացուցիչ Հաբեթ Մարտիրոսյանը հաստատեց, որ ոստիկանության կողմից խախտվել է օրենքը:

«Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ այն դեպքում, երբ հասարակության մի արթուն հատված որոշում է հուշաքարով պատվել զոհված սպայի և բժշկի ողբերգական մահվան տարելիցը, վարչախմբի ներկայացուցիչներն ի դեմս ոստիկանութան, փոխանակ միանալու ու հարգելու այդ որոշումը, արգելում ու խոչնդոտում են ոչ միայն դրա տեղադրումը, այլև ապօրինաբար արգելում են քաղաքացիների երթը և իրենց անգործությամբ թույլ տալիս սպանվածի հիշատակի պղծումը՝ չնկատելու տալով հայոց բանակի խորհրդանիշ կրող հուշաքարի հափշտակությունը, այդպիսի վարքով նույնանում են Նախիջեւանում խաչքար ջարդող բարբարոս տեսակին և հանցակից են դառնում մեկ տարի առաջ հայկական բանակի սպային առանձնակի դաժանությամբ սպանած ոհմակին։

«Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնությունը.

1.դատապարտում է դաժանաբար սպանված հայ սպայի հիշատակի ու հայկական բանակի խորհրդանիշների նկատմամբ ոստիկանների բացահայտ անհարգալից վերաբերմունքը, ինչպես նաև նրանց կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները,

2.սույն հայտարարությունը ներկայացնում է որպես Վահե Ավետյանի հիշատակի ժամանակավոր հուշաքարը հափշտակելու հանցագործության մասին պաշտոնական, հրապարակային հայտարարություն` ոստիկանությունից պահանջելով կատարել իր պարտականությունները և բացահայտել այդ հանցագործությունը,

3.սույն հայտարարությամբ պաշտոնապես դիմում է Երևանի քաղաքապետարանին` «Հարսնաքար» ռեստորանային համալիրին հարող տարածքը եզերող հատվածում (Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում) Վահե Ավետյանի հիշատակին նվիրված հուշաքարի տեղադրման համար սահմանված կարգով թույլտվություն ստանալու ակնկալիքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում