Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սողանքից վնասված Ռազմավիրական ճանապարհը վաղ առավոտից (04.30-ից) մինչև ժամը 18.00-ը (Մոսկովայի ժամանակով) բաց կլինի մեծ բեռնատարների ու մարդատար ավտոմեքենաների համար։
Այդ մասին հայտնել է Հարավային Օսիայի ԱԻՆ-ը։ Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը դադարեցվել էր հունիսի 23-ին։ Բնական աղետի հետևանքով արգելափակվել էր 200 բեռնատար, 40 մարդատար ավտոմեքենա և 225 մարդ։










































