Բալկաններում կայունացումը և խաղաղության ապահովումը իրականացվում է տարածաշրջանի պետությունների եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիայի միջոցով, ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ և նրա սահմաններից դուրս գործողությունների միջոցով` կոչված պատասխանելու աննախադեպ պատմական մարտակոչերին, հայտարարել է Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Դաշինքի 28 անդամ երկրների հանդիպմանը Չեռնոգորիան ներկա է եղել որպես հրավիրված կողմ:
«90-ականների սկզբին այստեղ (Բալկաններում) տեղի ունեցավ Եվրոպայում նախավերջին զինված հակամարտությունը, այն դադարեցվել է ՆԱՏՕ-ի մասնակցության շնորհիվ: Եվրամիությունը և Հյուսիսատլանտյան դաշինքը տեսել են, որ Բալկաններում նախկինի պես ծխում են պոտենցիալ հակամարտությունների օջախները, բացել են դրանց երկարաժամկետ կայունացման հնարավորություն եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիայի գործընթացի միջոցով, որը իրեն ցույց է տվել հաջողված լուծումներով»,- մեջբերել է Ջուկանովիչի խոսքերը Չեռնոգորիայի կառավարության մամլո ծառայությունը:
Չեռնոգորիայի վարչապետը համարում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը «աննախադեպ պատմական մարտակոչերին» ներկայումս հանդիսանում է անհրաժեշտ պատասխան: Ջուկանովիչի խոսքով` ՆԱՏՕ-ն ներկա պահին առճակատվել է սպառնալիքների հետ, որոնք դարձել են «ավելի բազմազան, ավելի բարդ և ավելի վտանգավոր, քան սառը պատերազմի ժամանակ»:
«Դրանք (մարտակոչերը) գալիս են արևելքից և հարավից` Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից միգրացիայի ձևով, կամ ռազմական և ահաբեկչական սպառնալիքներ պետական և ոչ պետական աղբյուրների կողմից, կամ հիբրիդ և կիբեռհարձակումների ձևով… Ուկրաինայում անկայունությունը և նրա տարածքային ամբողջականության սպառնալիքը բարդացրել է իրավիճակը: Փորձությունների են ենթարկվում ժողովրդավարական արժեքները, որոնց վրա հիմնված է մեր հասարակությունը»,- նշել է Ջուկանովիչը:
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն այլևս չի կարող ապահովել իր անվտանգությունը՝ պաշտպանելով միայն սեփական քաղաքացիներին և սահմանները, այլև «իր գործողությունները պետք է ուղղորդի մարտակոչերին իր սահմաններից դուրս»:









































