«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխատանքի վերաբերյալ: Ավելի վաղ իսպանացի մասնագետը գլխավորել է «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն:
«Կարծում եմ՝ մարզչական կարիերայիս յուրաքանչյուր փուլում տարբեր մարտահրավերներ են եղել: Սակայն «Մանչեսթեր Սիթի»-ն ամենաբարդ մարտահրավերն է, քանի որ այդ ակումբը այնքան էլ շատ տիտղոսներ չի նվաճել:
Անգլիա եմ եկել՝ տիտղոսներ նվաճելու համար: Ես կարող էի մնալ իմ նախկին ակումբներում, բայց ընդունեցի նոր մարտահրավերը»,-The Telegraph-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:





































