Չինացի վիրաբույժները 3D-տեխնոլոգիաների օգնությամբ փոխել են քաղցկեղով հիվանդի ողերը: Այս մասին հայտնում է China Daily թերթի էլեկտրոնային տարբերակը՝ հղում անելով պեկինցի բժիշկներին:
Բժիշկների խոսքով՝ այդպիսի բարդ վիրաբուժական միջամտության նախադեպ աշխարհում չի եղել:
«Այդ դեպքն առանձնահատուկ է, քանի որ ուռուցքը շատ ողեր էր վնասել: Առանց 3D-տպագրության մենք չէինք կարողանա օգնել հիվանդին»,- ասել է օրթոպեդիկ բաժանմունքի տնօրեն Լյու Չժունցզյունը:












































