2015 թվականին Եվրամիության անդամ պետություններում, ինչպես նաև Նորվեգիայում և Շվեյցարիայում միջազգային ապաստան է խնդրել երրորդ երկրների շուրջ 1,4 միլիոն քաղաքացի, հուլիսի 8-ին այս տվյալները հրապարակել են Ապաստանի տրամադրման Եվրոպայի գրասենյակի (EASO) ներկայացուցիչները՝ փոխանցում է RIA Novosti-ն։
2014 թվականի համեմատ միջազգային պաշտպանության խնդրագրերի քանակն ավելի քան կրկնակի աճել է: Անցյալ տարի ապաստանի ամենաշատ թվով դիմումներ ստացվել են սիրիացիներից (ավելի քան 380 հազար), որոնց հետևել են Արևմտյան Բալկանների պետությունների, Աֆղանստանի և Իրաքի քաղաքացիները, հաղորդել են EASO-ի ներկայացուցիչները:
Գրասենյակի տվյալներով՝ գրանցված խնդրագրերից յուրաքանչյուր երրորդը տրվել է Գերմանիայում: Եվրամիության այն երկրների հնգյակը, որոնց նկատմամբ մեծ հետաքրքրություն է նկատվել փախստականների կողմից, մտել են նաև Հունգարիան, Շվեդիան, Ավստրիան և Իտալիան:
Ընդամենը 2015 թվականին Եվրամիության երկրները բավարարել են ապաստանի տրամադրման՝ ներկայացված խնդրագրերի ավելի քան 53 տոկոսը, ըստ որում փախստականներին պաշտպանություն տրամադրելու գործում ամենից շատ բաց եղել են Մալթան և Բուլղարիան, ամենից քիչը՝ Լատվիան և Հունգարիան, նշել են EASO-ի ներկայացուցիչները։










































