European Journal of Social Psychology պարբերականում հայտնվել է անսովոր սոցիալական փորձի արդյունքները, որը ցույց է տվել, որ մարդիկ ավելի հակված են էքստրեմալ քաղաքական ու կրոնական հայացքներին այն դեպքերում, եթե նրանք զբաղված են ձանձրալի աշխատանքով կամ էլ վարում են ձանձրալի կյանք:
Իռլանդացի հետազոտող Էրիկ Իգուն հայտարարել է, որ իրենց հետազոտությունը ցույց է տվել, որ քաղաքական հայացքները մասնակիորեն բազավորված են ձանձրույթի վրա, և որ մարդիկ նրանից ձերբազատվում են այն գաղափարախոսության օգնությամբ, որը նրանց տալիս է ապրելու իմաստ և թույլ է տալիս ձերբազատվել բացասական էքզիստենցիալ վերապրումներից:
Իգուն միանշանակ է համարել, որ արմատական խմբավորումներն օգտագործում են այդ գործոնը և շեշտը դնում են դրա վրա:









































