Ֆրանսիայի և Պորտուգալիայի իշխանությունները արգելել են իրենց օդային տարածքով Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի թռիչքը, ով երեքշաբթի երեկոյան Մոսկվայից էր վերադառնում:
Փարիզի և Լիսաբոնի նման որոշումը կապված է այն կասկածների հետ, որ ինքնաթիռում կարող էր լինել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Այս մասին հաղորդում է լատինաամերիկյան teleSUR հեռուստաալիքը:
Բոլիվիայի նախագահի ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վիեննայում՝ տեղի ժամանակով ժամը 00:25-ին:







































