Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Facebook ընկերությունը ստեղծել է սարք, որը նախատեսված է հեռավոր շրջանների բնակիչներին համացանցով ապահովելու համար: Նորույթը ստացել է Open Cellular անվանումը՝ նշված է արտադրողի կայքում:
Այն ստեղծողների մտահղացմամբ՝ մեկ սարքն ունակ կլինի համացանցով ապահովել մինչև 1500 մարդու: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ աշխարհում ավելի քան 4 միլիարդ մարդ նախկինի նման զրկված է համացանցից օգտվելու հնարավորությունից, և ամենալուրջ մարահրավերներից մեկը այն հեռավոր շրջաններում ապրողների համար մատչելի դարձնելն է:
Ցուկերբերգը հավելել է, որ օգտատերերը կարող են սեփական ցանկությամբ ու նախաձեռնությամբ ձևափոխել սարքը: Ակնկալվում է, որ նորույթի փորձարկումները կսկսվեն արդեն ընթացիկ տարվա ամռանը:










































