Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է «Եվրո 2016»-ի կիսաեզրափակչում Գերմանիայի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակի մասին:
«Ես հպարտություն և երջանկությում եմ զգում: մենք հաղթեցինք աշխարհի գործող չեմպիոնին և այժմ եզրափակչում ենք:
Հանդիպումը բավականին ծանր ստացվեց, քանզի խաղում էինք դժվար և հզոր մրցակցի հետ: Այնուամենայնիվ, կարողացանք ճիշտ օգտագործել ստեղծած պահերը և արժանի հաղթանակ տոնեցինք:
Վստահում եմ թիմի բոլոր ֆուտբոլիստներին: 3 օրից եզրափակիչն է, և վստահ եմ՝ կկարողանանք հաջողության հասնել», – ասել է Դեշամը:








































