Steve1989 MREinfo կեղծանունով օգտատիրոջ YouTube-ալիքում հրապարակվել է տեսանյութ, որում ամերիկացին կերել է 1863թ. կրեկեր: Հունիսի 28-ին հրապարակված հոլովակը դիտել են ավելի քան 285 հազար անգամ՝ հայտնում է lenta.ru-ն:
Ուտելով թխվածքաբլիթի կեսը՝ տղամարդը որոշել է մյուս մասը դնել ջրի մեջ: Դրանից հետո նա այնտեղ ավելացրել է 30 տարվա վաղեմության լուծվող սուրճ, որպեսզի կրեկերը դարձնի ավելի փափուկ և համեղ:
Հոլովակի հեղինակը մեկնաբանության մեջ գրել է, որ կրեկերը պահպանվել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի (1861-1865թթ.) ժամանակներից ի վեր: Այն եղել է սնվելու անհատական սննդակարգի մաս, որն ընդունված է եղել հյուսիսային նահանգների զորքերում:
Նա նաև պատմել է, որ կրեկերը չի փոխանցել ռազմական թանգարան՝ դա քննարկելով հաստատության տնօրենի հետ, որը նույնպես կիսել է հնությունն ուտելու միտքը:









































