7days.ru-ի փոխանցմամբ՝ երգչուհի Մայլի Սայրուսը իր մտերիմ ընկերուհիներից մեկի հետ կիսվել է փոքր գաղտնիքով: Նա պատմել է, որ երեխայի է սպասում իր փեսացու Լիամ Հեմսվորտից և չի պատրաստվում հղիությունը ընդհատել:
Ընկերուհին չի կարողացել լռել և այդ մասին հայտնել է լրագրողներին: Դրանից հետո պապարացիները սկսել են հետևել Սայրուսին և նրան «բռնացրել» են Լոս Անջելեսում մանկական խանութներ այցելելիս:
Ընդ որում՝ ամեն անգամ Սայրուսը խանութներից դուրս է եկել գնումներով: Սայրուսը վաղուց է հայտարարել երեխաներ ունենալու իր ցանկության մասին:
Նրա մայրը 25 տարեկանում արդեն ունեցել է 3 երեխա, և Մայլին ցանկանում է հետևել նրա օրինակին: Ճիշտ է՝ նա արդեն իսկ ուշացել է այդ հարցում. նախորդ տարվա աշնանը Սայրուսը դարձավ 23 տարեկան:









































