Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է փոխարինող գտնել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով պայմանագիր կնքեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:
Դորտմունդցիների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Վելֆսբուրգ»-ի կիսապաշտպան Անդրե Շյուրլեն, ում համար գերմանացիներն առաջարկում են 25 միլիոն եվրո:
Բացի Շյուրլեից, «Բորուսիա»-ն դիտարկում է նաև Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպամ Մատեո Կովաշիչի ձեռքբերման հնարավորությունը:








































