Մադրիդի «Ռեալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է «Եվրո 2016»-ի կիսաեզրափակչում ֆրանսիացիներից կրած պարտության մասին:
«Սա մեր լավագույն հանդիպումն էր «Եվրո»-ում: Բազմաթիվ հնարավորություններ ստեղծեցինք, սակայն չկարողացանք արդյունավետ օգտագործել դրանք, փոխարենը՝ ևս 1 գոլ բաց թողեցինք», – ասել է Կրոսը:
Նշենք, որ «Եվրո 2016»-ի եզրափակիչ՝ Պորտուգալիա – Ֆրանսիա հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին:











































