Մոտ 6 500 մարդ դուրս է եկել Սոֆիայի փողոցներ՝ բողոքելու Պլամեն Օրեշարսկիի կառավարության դեմ:
Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, բուլղարական մայրաքաղաքի փողոցներում ոչ մի իրավախախտում չի գրանցվել: Ցուցարարների շարասյանն ուղեկցել են ոստիկանները: Ցուցարարները բղավել են «հրաժարական» և խոստացել ամեն օր նման երթեր կազմակերպել:
Մոտ հարյուր մարդ է հավաքվել Մշակույթի ազգային պալատի մոտ: Ակցիայի մասնակիցները կոչ են անում հնարավորություն տալ նոր կառավարությանը:
Բուլղարիայում հակակառավարական ցույցերը շարունակվում են 19 օր շարունակ:










































