Gazeta.ru-ի փոխանցմամբ` ռեժիսոր Ստենլի Կուբրիկի դուստր Վիվիանը Twitter-ում մեկնաբանել է այն մասին լուրերը, որ իր հայրը իբր օգնել է ստեղծել Լուսնի վրա ամերիկյան տիեզերագնացների վայրէջք կատարելու կեղծ տեսանյութ:
Նա նշել է, որ վիճահարույց թեմաները, բարձրացված հոր ֆիլմերում, «երբեմն նրա կյանքը դնում էին վտանգի տակ», սակայն նա այնուամենայնիվ շարունակում էր ստեղծել այս կամ այն ֆիլմը:
«Դուք չե՞ք կարծում, որ նա կլիներ ամենավերջին մարդը, ով կօգներ ԱՄՆ-ի կառավարությանը այդպիսի սարսափելի դավաճանության մեջ»,- գրել է Վիվիան Կուբրիկը:
Նա ընդգծել է, որ ճանաչել է հորը և աշխատել նրա հետ, այդ պատճառով վստահ է, որ նա չէր կարող մասնակցել նման բանի:
«Սենյակ 237» փաստագրական ֆիլմում պատմում են այն մասին, որ Կուբրիկի մի քանի ֆիլմերում պարունակվում է հիշատակումներ այն մասին, որ նա օգնել է ԱՄՆ-ի իշխանություններին կեղծելու 1969 թվականի ամերիկացիների վայրէջքը Լուսնի վրա:










































