Տղամարդկանց ճնշող մեծամասնությանը դուր են գալիս նիհար, մոդելային արտաքինով և փարթամ բարեմասնություններով աղջիկները: Դա պարզվել է սոցհարցման արդյունքում, որն անցկացվել է Men`s Health պարբերականի կողմից:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի կանայք են իրենց ավելի դուր գալիս, հարցվածների գրեթե 65 %-ը խոստովանել են, որ «գժվում են» նիհար աղջիկների համար։ Դրա հետ մեկտեղ, 35 %-ը հաղորդել են, որ իրենց դուր են գալիս թմբլիկները, այսինքն՝ «լիքը» կանայք:









































