Այն, ինչը հանգստյան օրերին ուղղակի բամբասանք էր թվում, պարզվում է, իրականություն է՝ Ավրիլ Լավինը և Չադ Քրյուգերն ամուսնացել են:
Այս մասին հաղորդում է US Weekly-ն:
Նշվում է, որ զույգը սիրո և հավատարմության երդում է տվել 50 հյուրերի ներկայությամբ, ովքեր հավաքվել են Կաննի մերձակայքում գտնվող շքեղ առանձնատներից մեկում:
«Այո՛, նրանք ամուսնացել են: Դա անմոռաց հարսանիք էր: Ամբողջ գիշերն ուղեկցվող պարերով, մշտական ծիծաղով և երջանկության արցունքներով»,- ասել է աղբյուրը:
Բացի այդ, սիրահարներին գեղեցիկ հրավառություն է սպասել, որը, ըստ երևույթին, նրանց համար անակնկալ է եղել: Ավրիլը և Չադը համբուրվել են դրա ամբողջ ընթացքում։









































